Եթե ձեզ թվում է, թե ուժը մեծամասնության մեջ է կամ հաջողության ու հաղթանակի գրավականը գերակշռող բազմությունն է, ուրեմն դուք ո՛չ Աստծուն եք ճանաչում, ո՛չ էլ մարդուն:
Աստվածաշունչը, ամբողջ մարդկային պատմությունը, մասնավորապես Հայոց պատմությունը վկայում է, որ պատմության ընթացքը բեկել են նվիրեալ անհատներն ու սակավաթիվ ազգասերները:
Մեծամասնությանը որ մնար, հիմա վաղուց զրադաշտություն կամ իսլամ ընդունած կլինեինք, թուրքացած կամ քոչվոր դառած:
1-ին Արցախյան պատերազմին, որ Հայրենական էր մեր ժողովրդի համար և տևեց ամբողջ 5-6 տարի, մասնակցել և հաղթանակ է կերտել ընդամենը շուրջ 25 հազար հայորդի, իսկ այդ քանակից ավելի «փրկվել» ենք շրջափակումից 2020-ի պատերազմին:
Շուշին ազատագրել են 1 700 հոգով, իսկ 47 000 ով Կարս են հանձնել:
Ընտրյալները միշտ էլ քիչ են:
Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ